-
04.11.2016|
00:27
Երևանաբնակ տիկին Գոհար Արշակյանը ցանկանում էր գորգերը լվանալ: Գործը խելքը գլխին ավարտելու համար List.am կայքում փնտրում և գտնում է գորգերի լվացմամբ զբաղվող «Ալլեգրո» ՍՊԸ-ն:
-
03.11.2016|
23:31
Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Սիգալը հայտնի է Պուտինի հետ մերձավոր կապերով և վերջին տարիներին բազմիցս է այցելել Ռուսաստան, այդ թվում՝ Չեչնիա ու բռնակցված Ղրիմ:
-
03.11.2016|
14:54
Անապահով ընտանիքներն էժան գազ կստանան, բայց նրանց ցուցակը չպետք է ուռճացնել՝ կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
03.11.2016|
14:50
2017-ին Հայաստանում 1 մլրդ 485 մլն դրամով կփոխհատուցեն խորհրդային «Խնայբանկի» ավանդները՝ ասվում է ՀՀ պետբյուջեի նախագծում,որի շուրջ քննարկումները շարունակվել են ԱԺ հանձնաժողովներում։
-
03.11.2016|
08:24
Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է օրինագիծ, որն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց ծառայել ազգային անվտանգության մարմիններում:
-
03.11.2016|
08:20
Ղազախստանում դատարանը մահապատժի է դատապարտել Ռուսլան Կուլեկբաևին, որ մեղադրվում է ահաբեկչական գործողությունների՝ այս տարվա հուլիսին Ոստիկանության և Ազգային անվտանգության կոմիտեի շենքերի վրա զինված հարձակումների և տաս մարդու սպանության մեջ:
-
03.11.2016|
08:19
Մոսկվայում կապարակնքվել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի դուռը: Որևէ պարզաբանում չի տրվել՝ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը:
-
02.11.2016|
11:52
Ինչպես ամեն տարի՝ 2016-ին նույնպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացնում են միջոցառումների շարք՝ նվիրված երիտասարդական տոներին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։
-
-
01.11.2016|
19:50
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրապետության փողոցի տպարանի շենքի պայթեցումից հետո հրավիրել է խորհրդակցություն և հանձնարարել «առավելագույն պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր այն սուբյեկտներին եւ պաշտոնյաներին, որ պատասխանատու են Երեւանի կենտրոնում կատարված պայթեցման համար, որի միջոցով քանդվել է Երեւանի առաջին տպարանի շենքը»: